Արցախի խորհրդարանում հյուրընկալել են նորընտիր ՀՀ ՄԻՊ-ին

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Մարտի 4-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությանը․ տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից։

Հայաստանի օմբուդսմենին նախ ընդունել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Նա շնորհավորել է Քրիստինե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2 հայկական հանրապետությունների միջև փոխգործակցության հետ կապված հարցեր: Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրել է, որ շուրջօրյա կապի մեջ է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ ու հավաստիացրել է, որ դիտարկումների, խախտումների արձանագրման, միջազգային ատյաններում արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում էլ ավելի են սերտացնելու կապերը:

Հանդիպմանը ներկա Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է գործող ծրագրերը շարունակելու անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորել են պատերազմի ընթացքում արցախյան փորձը ու ՄԻՊ գրասենյակի ակտիվացման անհրաժեշտությունը ետպատերազմյան իրողություններում:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների ու գլխադասային հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:

Խորհրդարանականներն ընդգծել են այն հանգամանքը, որ Հայաստանի նոր օմբուդսմենն իր առաջին այցը կատարել է հենց Արցախ: Նրանք բարձրացրել են մարդու իրավունքներին առնչվող հրատապ հարցեր: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Մարտակերտի շրջանում տարածքային ստորաբաժանում ունենալու անհրաժեշտության մասին է խոսել: Քրիստինե Գրիգորյանն էլ Արցախում համատեղ համաժողով հրավիրելու մտադրության մասին է բարձրաձայնել:

Պատվիրակության կազմում Արցախ ժամանած Հայաստանի ՄԻՊ գրասենյակի պատասխանատուները ներկայացրել են իրենց փորձն ու կարևոր այս ճակատում Արցախի իրենց գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել