Փակված օդային տարածքներն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից շատ չանցած Եվրոպական երկրները փակեցին իրենց օդային տարածքը ռուսական օդանավերի համար։ Ռուսաստանի պատասխանն էլ չուշացավ՝ արգելեց 36 երկրի ավիափոխադրողների մուտքն իր օդային տարածք։  Մի քանի օր անց ԱՄն-ը ևս հայտարարեց ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու մասին։  

Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարող էր շահեկան վիճակում հայտնվեր , եթե Հայաստանը չլիներ ԵՄ սև ցուցակում։

 Հայաստանը  Եվրամիության սև ցուցակում է 2019-ից, երբ արգելվեց հայկական գրանցմամբ օդանավերի մուտքը Եվրոպա։ Այդ ժամանակ կոմերցիոն միջազգային թռիչքներ իրականացնում էր  հայկական գրանցմամբ 8 օդանավ, այս պահին դրանց թիվը կրկնակի կրճատվել է։ Չնայած դրան, Հայաստանի քաղաքացիական ավիացիան այսօր դեռ ունի հնարավորություն տարանցիկ երկիր դառնալու, եթե քայլեր ձեռնարկի և դիմի ԵՄ-ին։

Այս պահին իրավիճակից առավելագույնս կարող են օգտվել թուրքական ավիաընկերությունները, որոնք կտանեն ռուսական ուղևորահոսքերի մեծ մասը, ասում է Հակոբ Ճաղարյանը ու հիշեցնում, նման իրավիճակ էր նաև 2019 թ-ին, երբ Ռուսաստանի նախագահի հրամանագրով դադարեցվեցին ռուս-վրացական օդային փոխադրումները ու իր անմիջական մասնակցությամբ կազմակերպվեցին Թբիլիսի-Մոսկվա ավիափոխադրումները Հայաստանի միջոցով։

Factor TV-ի նկարահանող խումբը օդանավակայանում հանդիպեց շատերին, ովքեր Հայաստան էին ժամանել Ռուսաստանից՝ հենց Վրաստան մեկնելու նպատակով։ 

Օդային տարածքների փակ լինելը նաև խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանից մեկնող ուղևորների համար, ասում է  ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը։ 

Փորձագետը նաև քիչ հավանական է համարում նոր ուղղությունների ավելացումը։ Նախ օդանավեր չունենք և կրկին խանգարում է սև ցուցակի առկայությունը։ 

Հայաստանի օդային տարածքում թռիչքների խտությունը դեռ չի հասել նախակովիդյան ժամանակահատվածի թռիչքների հոսքին՝ տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Եթե նախկինում օրական ավելի քան 150 տարանցիկ չվերթ էր իրականացվում, հիմա 100-ի էլ չի հասնում։ Թռիչքները ավելացել են արևմուտք-արևելք ուղղությամբ, փոխարենը Ռոստովի փակ օդային տարածքի պատճառով պակասել են հյուսիս-հարավ ուղղության թռիչքները։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ  այս պահին եղած հոսքերից մոտ 2 անգամ ավելի թռիչքներ կարող են սպասարկել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան