Ինչպես է 30 մլն դոլարը թալանվել ԶՊՄԿ-ից. բացահայտված կոռուպցիոն սխեման և նվիրատվության մութ կողմերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում կոռուպցիոն սխեմա է կիրառվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 15 մլրդ 17 մլն դրամի վնաս: Սա համարժեք է 30 մլն դոլարի:

Ըստ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ 2016 և 2017 թվականներին ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը պղնձի խտանյութի վաճառքը կազմակերպել է միջնորդավորված: Խտանյութը շուկայականից խիստ ցածր գներով վաճառվել է Արաբական Միացյալ Էմիրություններում հաշվառված ընկերությանը, որն էլ իրական արժեքով վաճառել է իրական գնորդին:

Հարուցված քրեական գործի շրջանակում Մհեր Պոլոսկովն ընդունել է իր կատարած խարդախությունը և վերականգնել պետությանը պատճառած վնասը: Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում թալանված միջոցների վերադարձի մասին խոսելիս նշեց.

Այս 30 մլն դոլարը չի վճարվել ԶՊՄԿ-ի միջոցների հաշվին: Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ Պոլոսկովն իր միջոցների հաշվին է վնասը վերականգնել և օրենքի շրջանակում ազատվել է քրեական պատասխանատվությունից: Պոլոսկովը կոմբինատի տնօրենի պաշտոնից ազատվել էր 2021 թվականի մայիսին, նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից: Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ նա նաև կոմբինատի 7,5 տոկոսի սեփականատերն է:

ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը Պոլոսկովի կողմից պետբյուջե 15 մլրդ դրամի վերադարձը համարում է թալանի դասական վերադարձ, թեև ընդգծում է՝ կան բազմաթիվ անպատասխան հարցեր։

Հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ), 2021 թվականի տարեկան տվյալներով, Հայաստանի խոշորագույն հարկատուն է։ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ 2021 թվականի հունվար-դեկտեմբերին ԶՊՄԿ-ն պետական բյուջե է վճարել 48.8 մլրդ դրամի հարկեր։ 2020 թվականի համեմատ՝ ընկերության վճարած հարկերն աճել են 5.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ Հսկայական ռեսուրսներ տնօրինող ընկերությունում 2021 թվականի սեպտեմբերի 30-ից 15 տոկոս բաժնեմաս ունի նաև Հայաստանի կառավարությունը: «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» սեպտեմբերի 29-ին ձեռք էր բերել ԶՊՄԿ-ի 60 տոկոսը, որից 25 տոկոսը նույն օրը նվիրաբերել էր կառավարությանը:

Թե ինչու և ինչպես հանքարդյունաբերող հսկան տնօրինողը որոշեց կառավարությանը բաժնեմաս նվիրել, անհայտ է: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահեցնում է՝ այս խոշոր նվիրատվության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան։

Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի Սյունիքում, դեռ նախընտրական շրջանում, խոստացել էր կոմբինատի՝ ժողովրդից գողացված բաժինը վերադարձնել ժողովրդին: Բադասյանն այսօր վստահ հայտարարեց, որ այս նախընտրական խոստումը քաղաքական թիմն իրականացրել է:

Եթե Ռուստամ Բադասյանն ակնարկում է, որ բաժնետոմսերի նվիրատվությունը թալանի վերադարձ էր, ապա հարց է առաջանում, թե ովքեր էին գողացել, ինչպես բացահայտվեց և ինչու թալանչիները պատասխան չեն տալիս: ԹԻՀԿ-ն և «Սիվիլնեթ»-ը դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով դատարանից պարտավորեցնել կառավարության աշխատակազմին՝ տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից կառավարությանը 15 տոկոսի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը։

Վարուժան Հոկտանյանը նշում է՝ փաստաթղթի հանրայնացումը բազմաթիվ հարցերի կպատասխանի: Նա, միաժամանակ, մտավախություն ունի, թե որքանով պետության իրական կարիքների համար կծառայեցվեն այս գումարները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան