Պուտինն ուզում է ամեն ինչ ոչնչացնելուց հետո բանակցել, բայց այդպես չի լինում․ ուկրաինահայ գործիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ փրկում է Ուկրաինան, բայց Ուկրաինան նրա փրկության կարիքը չունի։ FactorTV-ի հետ զրույցում ասաց ուկրաինահայ հասարակական գործիչ, «Մոնս պրիուս» հ/կ-ի ղեկավար, Հայաստանի ուսումնասիրությունների միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Պուտինը կարծում է, որ եթե 2014 թվականին իրենց մոտ ինչ-որ բան ստացվեց, հիմա էլ կստացվի, բայց այն ժամանակ Ուկրաինան ընդհանրապես պատրաստ չէր պատերազմին։ Այսօր ուկրաինացի ամբողջ ժողովուրդը ոտքի կհանգնի և կկռվի՝ ինչով հնարավոր է»,- նշեց նա։

Հասարակական գործիչի խոսքով՝ չնայած Ռուսաստանը Ուկրաինայի հետ նախորդ բանակցությունների ամբողջ ընթացքում հրթիռակոծում էր ուկրաինական քաղաքները, այնուամենայնիվ հույս ունեն, որ դեռ հնարավոր կլինի բանակցային ճանապարհով խնդիրը լուծել։

«Մենք ամեն հարցի շուրջ պատրաստ եք խոսել, բանակցել, բայց Պուտինը ուզում է ամեն ինչ ոչնչացնելուց հետո բանակցել։ Այդպես չի լինում»,- հայտարարեց Պետրոսյանը։

Անդրադառնալով պատերազմի ընթացքում Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ պատամիջոցներին և նաև Ուկրաինային հատկացվող աջակցությանը՝ նա նշեց, որ անկախ ամեն ինչից, այսօր Ուկրաինայում պատերազմ է։ «Հիմա ամբողջ աշխարհը որոշում է՝ ինչպես պատժի Ռուսաստանին, բայց այդ կռիվը շարունակվում է մեր տան մեջ է, մենք ենք տուժում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանում ժողովուրդը կկարողանա ոտքի կանգնել և դժգոհել իրավիճակից։

Սուրեն Պետրոսյանն անդրադարձավ նաև պատերազմի օրերին Ուկրաինայի վերաբերյալ Երևանի պաշտոնական դիրքորոշման բացակայությանը և նաև ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի քվեարկության ժամանակ ձեռնպահ մնալուն։ Նրա խոսքով՝ իրենք Ուկրաինայի վերաբերյալ Հայաստանի ցանկացած դիրքորոշման ազդեցությունը «իրենց կաշվի վրա են զգում»։

«Կարևոր է, որ մինչ հիմա Հայաստանը չեզոքություն կարողացել է պահել․ եթե չեն կարողանում օգնել, գոնե չխանգարեն։ Հայկական սփյուռքը, ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում շատ մեծ է։ Հայաստանում պետք է կարողանան ճիշտ քայլեր անել, որ մենք այստեղ կարողանանք մի բան անել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան