Ավելի քան 2000 զոհ՝ Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում․ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի դեմ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մեկ շաբաթ անց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ պատերազմի առաջին օրից մինչ հիմա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ է զոհվել։ Կառույցի պնդմամբ՝ պատերազմի յոթ օրերի ընթացքում ռուսական զինուժը ոչնչացրել է հարյուրավոր տրանսպորտային ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և մանկապարտեզներ։ Իրավիճակը լարված է նաև Կիևում և հարակից մի քանի քաղաքներում։

Իսկ Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայերի միության նախագահը Factor TV-ի հետ զրույցում տեղեկացնում է, որ մարդիկ տարհանվելու խնդիր ունեն, Մարիուպոլն արգելափակված է, սակայն փորձում են բանակցել, որպեսզի բացեն և խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ։

Ուկրաինայում գտնվող հայերի տարհանմանն ու նրանց ուղղված աջակցությանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարելով՝ Հայաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ոչ միայն Ուկրաինայում գտնվող հայերին, այլ նաև մյուս փախստականներին:

«Մինչ այսօր Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով շարունակում էր աշխատել: 1500-ի կարգի զանգ են ստացել, կարող եմ ասել, որ, իհարկե, այս մեծ քանակի դեպքում կլինեն քաղաքացիներ, ովքեր փորձել են կապ հաստատել, բայց չի ստացվել: Դրա համար ՀՀ ԱԳՆ-ում թեժ գիծ է հաստատվել»,- նշեց Միրզոյանը։

Մինչ այդ ՄԱԿ-ը ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինան լքածների մասին նոր տվյալներ է ներկայացրել։ Մասնավորապես, վերջին 6 օրերի ընթացքում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 800 հազար մարդ, տարբեր տվյալներով՝ շուրջ 450․000 ուկրաինացի Լեհաստանի տարածք է անցել։

Այս ընթացքում Արևմուտքը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Այսօր հաստատվեց տեղեկությունը, որ Եվրամիությունը ռուսական յոթ բանկեր անջատել է միջազգային SWIFT վճարային համակարգից։ Այդ բանկերն են ՎՏԲ-ն, Ռոսիան, Օտկրիտիեն, Նովիկոմբանկը, Պրոմսվյազբանկը, Սովկոմբանկը և ՎԷԲ-ը։ ԵՄ-ն, սակայն, ընդգծում է՝ կառույցը չի կարողանա ամբողջությամբ և անմիջապես Ռուսաստանին անջատել SWIFT-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան