Իշխանությունները ելքեր են փնտրում. լավագույն լուծումը, որի շուրջ մտմտում են, բանակցություններն ու փոխզիջումներն են. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանության վերնախավում այս պահին հստակ սցենար չկա, թե ինչպես ճնշել ակցիաները: «Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, չիմանաք՝ Սերժ Սարգսյանի համար հեշտ է, 2008թ․ մարտին Քոչարյանի վրա էր ամբողջ պատասխանատվությունը, իսկ հիմա իր վրա է։ Սա գազի գին չէ, որ ասի՝ կսուբսիդավորենք, և լիցքաթափվի: Հստակ է, որ պետք է մինչև ապրիլի 24-ը որևէ կերպ թուլացնեն շարժումը, քանի որ լիքը հյուրեր են լինելու, ամոթ է, սակայն դեռ որևէ սցենար չունեն, հետևում են դեպքերի զարգացմանը, փորձում են ամեն ինչ՝ բերման ենթարկել, ճնշումներ տեղերում, սակայն կարծես դա լուծում չէ։

 Իհարկե, լավագույնն այն կլիներ, որ շարժումը գնալով մարեր, բայց, փաստորեն, դա չի լինում: Չեմ կարծում, թե ուժ կկիրառեն, դա հեշտ է, բայց հետևանքները ծանր են, առավել չեմ կարծում, թե Փաշինյանին կբռնեն: Լավագույն լուծումը, որի շուրջ մտմտում են, բանակցություններն ու փոխզիջումներն են»,- ասաց իշխանական աղբյուրը:

Նա նշեց, որ հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը հանդիպի պայքարող երիտասարդների հետ, ստորագրվի հուշագիր, քաղհասարակության ներուժը ոչ թե փոշիացնեն, այլ նրանց տրվեն լիազորություններ՝ վերահսկողություն տարբեր օղակներում: «Օրինակ՝ բոլոր մարմիններն ունեն հասարակական խորհուրդներ, կոլեգիաներ, որտեղ ոչ թե կասկածելի ՀԿ-ներ պետք է ընդգրկվեն, այլ հենց այս երիտասարդները։ Դա լավագույն հաղթանակը կլինի այս պայքարի, նրանք կվերահսկեն իշխանության աշխատանքը, կոռուպցիա թույլ չեն տա, երկիրն էլ կզարգանա»:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջումների գնալ, ինչի վկայությունն էր առանձնատնից հրաժարվելը, հարցազրույցը, այն, որ հայտարարեց, թե առաջիկայում եկամտահարկը կնվազեցվի, իսկ հունվարի 1-ից թոշակները և նվազագույն աշխատավարձը կբարձրանան

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: