Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի 2017 թվականի հաղթողները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վանաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրփակիչ փուլը, որին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի, այս մրցույթի 1-ին և 2-րդ փուլերում հաղթած, նախադպրոցական հաստատությունները. տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի 2017 թվականի հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական հիմնարկը, 2-րդը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 «Բողբոջ» նախադպրոցական հիմնարկը. իսկ 3-րդը՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի նախակրթարանը:

Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:

«Այս մրցույթը մեկնարկել է 2015 թվականից և անցկացվում է երրորդ տարին անընդմեջ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տասըմարզերի և Արցախի 243 նախադպրոցական հաստատությունների շուրջ 3000:

«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթը ծնունդ է հայկական երկուպետություններում 2004 թվականին հիմնված ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի, որը 2016 թվականին ծնեց ևս երկու կարեւորագույն՝«Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթները: Անձամբ խիստ կարևորումեմ նոր ծնված այս մրցույթները, որոնք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող մարզականմասսայական միջոցառումներիանմիջական մասն են կազմում: Դրա արդյունքում մեր հասարակության բոլոր խավերը և տարիքային խմբերը ներգրավվել են առողջ ապրելակերպի ոլորտ՝ սկսած մանուկներից,դպրոցահասակներից, ուսանողությունից, ավարտած՝ տարեցներով ու հաշմանդամություն ունեցող անձանցով: Այս նախաձեռնությունները հիմա էլ լրամշակվում և ավելիհասցեական են դառնում: Մասնավորապես, այս տարի առաջին անգամ անցկացվում են հանրակրթական դպրոցների 1-3, 4-7, 812 դասարանների աշակերտներիսպորտլանդիան ու սպարտակիադան, ուսանողների մարզական խաղերը, տարեցների միջև մարզական խաղերը, գյուղական համայնքների մարզական խաղերը, որոնքշարունակվելու են մինչև տարեվերջ: Ավելի քան վստահ եմ, որ տարեվերջին ընդհանուր արդյունքնեն ամփոեփելիս, կարձանագրենք բոլոր տարիքային խմբերի ևհասարակության շերտերի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցություն», – իր խոսքում ասել է Խաչիկ Ասրյանը: