«Ելք» դաշինքի հայտարարությունը

Լուրեր

12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
Բոլորը
 
 
 
Վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ խաղաղ ցուցարարներ բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ: ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորները այցելել են Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ և ձերբակալված անձանց պահման վայրեր: Մենք արձանագրում ենք, որ.
  • խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչների կողմից դրսևորվում է ոչ իրավաչափ և ակնհայտ բռնի վերաբերմունք,
  • վարույթների ընթացքում խախտվում են ցուցարարների անձնական ազատության, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի, անձնական կյանքի հարգանքի, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու, միավորումների և արտահայտվելու ազատությունների, խտրականությունից զերծ լինելու իրավունքները,
  • բազմաթիվ ցուցարարներ բռնության են ենթարկվում քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից, ինչը շատ դեպքերում տեղի է ունենում ոստիկանության լուռ ներկայությամբ,
  • խաղաղ ցույցերի ժամանակ առանձին անձինք ցուցաբերում են ակնհայտ սադրիչ գործելակերպ, ինչը անուշադրության է մատնվում ոստիկանության ներկայացուցիչների կողմից,
  • առանց պետհամարանիշների բազմաթիվ մեքենաներ կասկածելի կերպով ներգրավված են այս գործընթացի մեջ՝ ոստիկանության թողտվության պայմաններում,
  • ակնհայտ սադրանքներով աչքի ընկած անձանց նկատմամբ դեռևս չեն հարուցվել քրեական գործեր և ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության,
  • այս օրերին լրագրողների կողմից ամենաթեժ կետերում կատարվող 24-ժամյա պրոֆեսիոնալ աշխատանքը ևս, շատ հաճախ, պարունակում է բավական մեծ ռիսկեր: Ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնության են ենթարկվել լրագրողներ, խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում վերոնշյալ իրողությունների առնչությամբ և պահանջում ենք ՀՀ դատախազությունից, Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից, անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղ ցուցարարների և լրագրողների իրավունքները խախտած, նրանց նկատմամբ բռնություն գործադրած բոլոր անձանց հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու համար:

 

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում խաղաղ ցուցարարների՝ սեփական պահանջները ոչ բռնի պայքարի միջոցով իրացնելու իրավունքի նկատմամբ: Մենք ուշի ուշով հետևում ենք տեղի ունեցող գործընթացներին և արձագանքելու ենք յուրաքանչյուր բռնության դեպքի՝ թույլ չտալով խախտել ՀՀ քաղաքացիների սահմանադրական և բնական իրավունքներն ու ազատությունները:

ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցություն