Դատարանը որոշեց բերման ենթարկվել ընտանեկան բռնության գործով մեղադրյալին, տուժողին և վկային

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրում տեղի ունեցած դատական նիստին մեղադրյալը, տուժողը և վկաները չէին ներկայացել։ Նիստին ներկա էր միայն մեղադրող դատախազ Անդրանիկ Սահակյանը, ով հայտարարեց, որ եթե դատավորը որոշի բերման ենթարկել դատավարության կողմերին, ինքը չի առարկի։

Դատավոր Արթուր Ադամյանը հայարարեց, որ դատավարության կողմերը ծանուցումները չեն ստացել, ինչը նշանակում է անհարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ։ Դատարանը որոշեց բերման ենթարկվել ընտանեկան բռնության գործով մեղադրյալին, տուժողին և չափահաս վկային։ Անչափահաս վկային բերման ենթարկելու որոշում դատավորը չկայացրեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 11-ին՝ 10։30-ին։

Սույն քրեական գործի շրջանակներում Վ․Կ․-ին մեղադրանք է առաջարդվել կնոջը ծեծելու համար։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2020 թվականի ապրիլին Վ․Կ․-ն վիճակաբանել է կնոջ հետ կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում բռունցքով 8 անգամ դիտավորյալ հարվածել է վերջինիս դեմքին և մարմնին՝ կնոջը հասցնելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Տղամարդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (ծեծ)։ Արարքի համար նախատեսված է պատիժ տուգանք՝ մինչև 100 հազար ՀՀ դրամի չափով կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Այս գործով, սակայն, ամենայն հավանականությամբ, մեղադրյալը պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ նրան մեղսագրվող արարքը համարվում է ոչ մեծ ծանրության հանցանք, ուստի դրա վաղեմության ժամկետը հաշվվում է երկու տարի՝ հանցանքն ավարտված համարելու օրվանից։ Շուտով կլրանա տվյալ գործով վաղեմության ժամկետը և եթե մեղադրյալն ինքը չառարկի, նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։

Ընտանեկան բռնության գործերի զգալի մասը հենց այսպիսի ավարտ է ունենում։ Factor.am-ը ներկայացրել էր կնոջ նկատմամբ բռնության մեկ այլ գործ, որով բռնարար տղամարդուն նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքով հետապնդումը դադարեցվել էր վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Արման Ղարիբյան