«Իսկական քաղաքացիների դեմ են քրգործ հարուցել». ՔԿ-ն ձերբակալել է մարդկանց, որոնք թույլ չեն տվել բռնությամբ բերման ենթարկել աղջկան

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն այսօր ձերբակալել է 2 քաղաքացիների, որոնք 2 օր առաջ չեն թույլատրել Աբովյան փողոցից բերման ենթարկել մի աղջկա: Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նրանց սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:

Ըստ ՔԿ-ի՝ ապրիլի 18-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 34 հասցեի մոտակայքում «բռնություն է գործադրվել ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների նկատմամբ»։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով տեղյակ է այս գործից, համարում է, որ պետական կառույցների հենց այսօրինակ ապօրինությունների պատճառով է հանրությունն այսօր ընդվզում:

Factor.am-ին իրավապաշտպանը պատմեց, որ քաղաքացիներն այդ օրը Աբովյան փողոցի խանութներից մեկից տեսել են, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձինք բռնություն գործադրում և քաշքշում մի աղջկա: «Մոտեցել են և թույլ չեն տվել, որ աղջկան տանեն, սկսվել է քաշքշուկ: Քաշքշուկից որոշ ժամանակ անց նրանց բռնել են և մեղադրանք են ներկայացրել, թե ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել: Այսինքն՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել, մարդիկ չեն իմացել, որ նրանք ոստիկաններ են: Երկրորդ՝ քաղաքացիական հագուստով այդ ոստիկան կոչվածները բռնություն են գործադրել կնոջ նկատմամբ և այս մարդիկ թույլ չեն տվել դա»,- ասաց իրավապաշտպանը:

Ըստ քննչական կոմիտեի՝ տուժած ոստիկանները ցուցմունք են տվել, որ «փորձել են բերման ենթարկել հակաիրավան վարքագիծ թույլ տված անձին, ինչի ժամանակ մի քանի հոգի հարձակվել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով իրենց մարմնի տարբեր մասերին»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հարց է ուղղում. «Ի՞նչ է նշանակում, ոստիկանի հանդեպ բռնություն, երբ քաղաքացիական հագուստով մարդիկ աղջկա նկատմամբ բռնություն են գործադրում, և իսկական քաղաքացիները, ինչպիսին եղել են այդ մարդիկ, թույլ չեն տվել դա»:

Նրա խոսքով՝ տվյալ դեպքում «իսկական քաղաքացիների դեմ են քրեական գործ հարուցել»:

Իրավապաշտպանը տեղեկություն ունի, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է հանձնարարել ՔԿ-ին՝ հենց այդ հոդվածով մեղադրանք առաջադրել աղջկան բերման ենթարկելուն խոչընդոտած քաղաքացիներին: «Դա նրա հանձնարարությամբ է եղել: Այսինքն՝ ոստիկանն է որոշում, ոչ թե քննչական կոմիտեն»,- տարակուսանք հայտնեց Իշխանյանը:

«Ու դրանից հետո իշխանությունները զարմանում են, թե ինչու են մարդիկ փողոց դուրս գալիս, և ավելանում է փողոցում մարդկանց թիվը: Տարիների ընթացքում է կուտակվել անօրինականությունների դեմ այս բողոքը մարդկանց մեջ և հիմա դուրս է գալիս»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Մարինե Խառատյան