Ինչու է Պուտինը Փաշինյանին կանչում ՌԴ. փորձագետները նոր վտանգների մասին են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին հայտնի դարձավ, որ ապրիլին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ շաբաթվա սկզբին, վերահաստատվել՝ շաբաթվա վերջին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցների ընթացքում: Թե ինչ օրակարգով է Փաշինյանն այցն իրականացնում Ռուսաստան, հայտնի չէ:

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը և պաշտոնական այցի մասին տեղեկությունները զուգադիպեցին Ադրբեջանի նախագահի՝ ՌԴ կատարած պաշտոնական այցին, որի ընթացքում Ալիևն ու Պուտինը «Դաշնակցային փոխգործակցության մասին» 43 կետից բաղկացած հռչակագիր ստորագրեցին:

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն ուղիղ կապ է տեսնում ռուս-ադրբեջանական դաշնակցային փաստաթղթի ստորագրման և Փաշինյանի սպասվելիք այցի միջև: Ըստ նրա՝ Ալիևը Մոսկվայում պահանջներ է առաջ քաշել, որոնք Պուտինը պատրաստակամություն է հայտնել բավարարել՝ ստորադասելով Հայաստանի շահը:

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Հարությունն Մկրտչյանն էլ Փաշինյանի այցի վերաբերյալ նշում է՝ Արևմուտքի պատժամիջոցներից հետո Պուտինը ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ ինքը տարածաշրջանում պահպանում է դիրքերը:

Փետրվարի 26-ին կայացած հեռախոսազանգի ընթացքում, ըստ Կրեմլի, Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները և երեք երկրների ղեկավարների միջև Մոսկվայում ու Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Հայկական կողմը սրան հավելում է, որ քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր:

Պուտինի հրամանով ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժման ֆոնին մտահոգություններ են առաջանում, թե ՀԱՊԿ գործունեության հետ կապված ինչ բնույթի հարցեր են քննարկվել: Նիկոլ Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ի եթերում չբացառեց իրավիճակի զարգացումներով պայմանավորված հակամարտության գոտի ՀԱՊԿ զորքեր ուղարկելը:

Հիշեցնենք՝ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը: Երևանի որոշմամբ՝ տարեսկզբին ՀԱՊԿ զորքերը Ղազախստանում միջամտեցին ներքաղաքական բողոքի ակցիաներին, ինչն արժանացավ Արևմուտքի կոշտ քննադատությանը: Փորձագիտական շրջանակները խիստ մտահոգիչ են համարում Հայաստանի հնարավոր մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին՝ ցանկացած ձևաչափով:

Խորհրդարանական ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշում է՝ եթե պատերազմն ավելի ծավալվի, ապա ՀԱՊԿ զորքերի ներգրավումն անխուսափելի կլինի: Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, նշում է՝ այս իրավիճակում ՀԱՊԿ զորքերի մասնակցությունը հակասում է կազմակերպության կանոնադրությանը:

Հարություն Մկրտչյանի խոսքով էլ՝ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս որպես ագրեսոր, և մեծ է հավանականությունը, որ Հայաստանին ճնշումների կենթարկի՝ Ուկրաինա ներխուժման իր քայլի վերաբերյալ քաղաքական աջակցություն ստանալու համար:

Հովսեփ Խուրշուդյանը չի բացառում, որ Մոսկվայում Փաշինյանին կպարտադրեն Միութենական պետության կազմ մտնել, որի անդամ են այժմ Ռուսաստանն ու Բելառուսը:

Ուշագրավ է, որ արդեն ռուս-ուկրաինական պատերազմի 5-րդ օրն է, բայց Երևանը պաշտոնական դիրքորոշում չի հայտնել, կողմերին կոչով չի դիմել: Մինչ մարտական գործողությունների մեկնարկը՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու հարց ՀՀ օրակարգում չկա: Թե Փաշինյանի մոսկովյան առաջիկա այցից հետո ինչ վերադասավորումներ տեղի կունենան, անհայտ է։ Փորձագիտական շրջանակները մտավախություն ունեն, որ հերթական անգամ վտանգված է հայկական շահը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան