ՀՀ նախագահի ընտրության հարցը կքննարկվի մարտի 2-ին
Քաղաքականություն
28.02.2022 | 18:08Ազգային ժողովի խորհուրդը քիչ առաջ որոշեց ՀՀ նախագահի ընտրության հարցը քննարկել մարտի 2-ին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Հիշեցնենք՝ նախագահի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Թեկնածուն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է:
Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել: Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց հունվարի 30-ին: