«Պատիվ ունեմ» խմբակցությունում հյուրընկալել են ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը փետրվարի 28-ին հանդիպել են Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Անդրադառնալով այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը նշել է, որ անցած հինգ տարիներին Կանադայի խորհրդարանական կենտրոնն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի հետ` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության զարգացմանը: Կառույցն աշխատել է խորհրդարանում` մշակելու համար մի ռազմավարական ծրագիր, որի կիրառման արդյունքում կբարելավվեն աշխատակազմի պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի արդյունավետությունը:

«Արդյոք նպատակահարմա՞ր է համարում «Պատիվ ունեմ» խմբակցությունը ծրագիրը շարունակելը, եւ ի՞նչ խնդիրներ են տեսնում»,-հետաքրքվել է դեսպանը: Նա կարեւորել է այդ հարցում խմբակցության կարծիքն ու օժանդակությունը:

Այս համատեքստում Ստեֆան Դիոնը նշել է. «Մեծ նվաճում կլինի մեզ համար, եթե Կանադան կարողանա աջակցել Հայաստանի խորհրդարանին, որպեսզի նրա աշխատակազմի գործունեությունը լինի մասնագիտական բարձր մակարդակի վրա եւ անաչառ»:

Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ կարեւոր է համարում ցանկացած ծրագրի իրականացում, որը կարող է նպաստել երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը:

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանի խորհրդարանի՝ ոչ սովորական պայմաններում ձեւավորված լինելու հանգամանքին, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտումներին: Նրա գնահատմամբ՝ ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում կամ չեն գործում, կամ գործում են յուրովի: