Զմեինի կղզու ուկրաինացի զինվորականները ողջ են, գտնվում են գերության մեջ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Զմեինի կղզու ուկրաինացի զինվորականները ողջ են, գտնվում են գերության մեջ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմածովային ուժերից (ՌԾՈՒ), գրում է Unian-ը։

«Մենք շատ ուրախ ենք իմանալ, որ մեր եղբայրները ողջ են, նրանց հետ ամեն ինչ լավ է»,- ասվում է ՌԾՈՒ հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ ծովայինները երկու անգամ հետ են մղել ՌԴ զինուժի հարձակումը, սակայն զինամթերքի բացակայության պատճառով չեն կարողացել շարունակել պաշտպանել կղզին։

Ռազմածովային ուժերը հավելել են, որ ՌԴ Զինված ուժերի կողմից ոչնչացվել է կղզու ենթակառուցվածքը՝ փարոսը, աշտարակները, ալեհավաքներ և այլն։

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, թե Ուկրաինայի ԶՈՒ-ի 82 զինծառայողներ զենքերը վայր են դրել Զմեինի կղզու մերձակայքում՝ ՌԴ ԶՈւ ռազմական հատուկ գործողության արդյունքում։ Նրանք ստորագրել են ռազմական գործողություններից հրաժարվելու մասին համաձայնությունը և առաջիկայում կվերադարձվեն իրենց ընտանիքներին։

Մինչ այդ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Զմեինի կղզու բոլոր պաշտպանները զոհվել են, և որ նրանց հետմահու կշնորհվի Ուկրաինայի հերոսի կոչում:

Տաթև Ֆռանգյան