Ինչ քայլեր կանի ԱՄՆ-ը․ զսպող ուժերը մարտական հերթապահության ռեժիմի բերելու՝ Պուտինի որոշման արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը մարտական հերթապահության հատուկ ռեժիմի բերել։

Կրեմլում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը Պուտինն ասել է, մեջբերում եմ՝ «ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպիչ ուժերը բերել մարտական ​​հերթապահության հատուկ ռեժիմի»։

Պուտինն արևմտյան երկրներին մեղադրել է նաև տնտեսական ոլորտում Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողությունների մեջ՝ սահմանված պատժամիջոցները «ոչ լեգիտիմ» որակելով։

Նշենք, որ ռուսական Ռազմավարական զսպման ուժերը ներառում են Ռազմավարական հարձակողական և Ռազմավարական պաշտպանական ուժերը: Ռազմավարական հարձակողական ուժերի հիմքը Ռազմավարական միջուկային ուժերն են, որոնք ներառում են ռազմավարական նշանակության Հրթիռային ուժերը՝ միջմայրցամաքային հեռահարության հրթիռային և ավիացիոն համակարգերը։

Պուտինի այս հրամանին արձագանքել է Միացյալ Նահանգները։ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին հայտարարել է, որ Ռուսաստանի միջուկային զսպման միջոցները մարտական հերթապահության ռեժիմի բերելու մասին որոշումը «գոյություն չունեցող սպառնալիքներ ստեղծելու» շարունակությունն է՝ «հետագա ագրեսիան արդարացնելու համար»։

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան էլ այս որոշումն անհարկի քայլ է համարել՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն, ինչպես նաև Ուկրաինան Ռուսաստանին երբեք չեն սպառնացել։ Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն կարողանում է պաշտպանել իրեն, դաշնակիցներին ու գործընկերներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։