Եվրոպան կարող է վերջին տարիների խոշորագույն մարդասիրական ճգնաժամի ականատեսը դառնալ

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպան կարող է դառնալ վերջին տարիների խոշորագույն մարդասիրական ճգնաժամի ականատեսը։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովը Ուկրաինայից մարդկանց զանգվածային փախուստի ֆոնին։ Ավելի քան 360 հազար մարդ արդեն լքել է երկիրը, նրանցից 200 հազարը հատել է Լեհաստանի հետ սահմանը։ Սակայն ԵՄ-ն պետք է պատրաստվի է՛լ ավելի մեծ ծավալի մարդասիրական ճգնաժամի, գրում է Euronews-ը։

«Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ մարդասիրական իրավիճակին, ապա այս պահին տեղահանված ուկրաինացիների ակնկալվող թիվը շուրջ 7 միլիոն է, և վատագույն դեպքում, եթե այս ագրեսիվ պատերազմը շարունակվի, նրանց սուր անհրաժեշտ կլինի մարդասիրական օգնություն»,- ասել է ճգնաժամային կառավարման հարցերի եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

Մարդկանց օգնելու համար Եվրահանձնաժողովն արդեն կոչ է արել ԵՄ անդամ երկրներին՝ կրճատել բյուրոկրատական քաշքշուկը պատերազմից փախած Ուկրաինայի քաղաքացիների համար: Փաստացիորեն, դաշինքի բոլոր 27 երկրները համաձայնել են ընդունել ուկրաինացի փախստականներին՝ չկիրառելով ապաստան տրամադրելու ստանդարտ ընթացակարգը, որը հաճախ երկար է ձգձգվում։ Այս որոշումն ընդունվել է միաձայն՝ ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով։

Բաց դռների քաղաքականությունը կգործի երեք տարի։ Եվրամիությունը մտադիր է նաև միջոցներ հատկացնել՝ ճգնաժամի առաջնագծում գտնվող երկրներին աջակցելու համար։ Լեհաստանի հետ մեկտեղ՝ Հունգարիան, Սլովակիան և Ռումինիան նույնպես բացում են իրենց սահմանները՝ ռմբակոծությունից փրկվել փորձողներին ընդունելու համար:

Տաթև Ֆռանգյան