Կիևն ինքնապաշտպանվում է, ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Ուկրաինայում արդեն 5 օր է՝ շարունակվում են ռազմական գործողությունները։ Ռուսական զորքերը ներխուժել են մեծությամբ երկրորդ՝ Խարկով քաղաք, որտեղ փողոցային մարտեր են ընթանում։ Այսօր Բերդյանսկի վարչակազմը տեղեկատվություն է տարածել, որ այս շրջանը ևս անցել է ռուսական վերահսկողության տակ։ Իսկ Կիևի քաղաքապետ Վլադիմիր Կլիչկոյի հավաստմամբ՝ մայրաքաղաքը շարունակում է ինքնապաշտպանվել։

«Կիևը շարունակում է պահել գիծը: Մայրաքաղաքում ռուսական զորքեր չկան: Բայց մեր զինվորականներն ու իրավապահները շարունակում են հայտնաբերել և վնասազերծել դիվերսանտներին: Երեկ գիշերը եղել են բախումներ և փոխհրաձգություններ: Մի քանի խոշոր դիվերսիոն խմբեր ոչնչացվել են։ Փողոց դուրս մի եկեք։ Կարող եք հեռանալ միայն այն դեպքում, եթե օդային ռմբակոծման ազդանշանով գնաք ապաստարան։ Ռուսական զորքերը շարունակում են հրետակոծել մայրաքաղաքի բնակելի թաղամասերը»,- նշել է Կլիչկոն։

Մինչ այդ, Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մարտական հերթապահության հատուկ ռեժիմի բերել զսպող ուժերը, այդ թվում՝ միջուկային։ ՌԴ նախագահի ձևակերպմամբ՝ ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել իրենց երկրի դեմ, ուստի ռուսական բանակի զսպիչ ուժերը անհրաժեշտ է բերել մարտական ​​հերթապահության հատուկ ռեժիմի։

Ռազմական գործողություններին զուգահեռ արդեն մի քանի օր է՝ պարբերաբար տեղեկություններ են հայտնվում հնարավոր բանակցությունների մասին։ Այսօր առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկին հայտարարել է, որ բանակցությունները, ի վերջո, կմեկնարկեն Բելառուսի հետ սահմանին՝ չեզոք գոտում։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ ռուսական կողմից վերջնագրեր են ներկայացվել բանակցությունների մեկնարկի համար, իսկ ուկրաինական կողմը չի ընդունել դրանք, ինչի պատճառով էլ երեկ չեն կայացել բանակցությունները։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել՝ իր պայմաններով:

Մինչ այդ, Եվրամիությունը հայտարարություն էր տարածել, որ ամբողջությամբ փակում է իր երկրների օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Մասնավորապես, ԵՄ-ն արգելք է դրել Ռուսաստանին պատկանող բոլոր ինքնաթիռների վրա, որոնք գրանցված են Ռուսաստանում կամ վերահսկվում են Ռուսաստանի կողմից: Այդ ինքնաթիռները չեն կարողանա վայրէջք կատարել, թռչել կամ անցնել ԵՄ տարածքի վրայով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան