Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ռուսաստանի հետ բանակցությունների վայր

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է բելառուսա-ուկրաինական սահմանի տարածք՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցություններին, գրում է Unian-ը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը և այլք։ Նշվում է, որ բանակցությունների առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումն է և Ուկրաինայի տարածքից զորքերի դուրսբերումը։

Ռուսական աղբյուրները ևս հաստատել են այս տեղեկությունը։ Մասնավորապես, ՌԻԱ Նովոստին նույնպես հայտնում է, որ Ուկրաինայի պատվիրակությունն ուղղաթիռներով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջան՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վայր։

Հիշեցնենք, որ այսօր կարող են տեղի ունենալ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առաջին բանակցությունները։ Բանակցությունների վայրը գտնվում է Պրիպյատ գետի մոտ՝ ուկրաինա-բելառուսական սահմանին:

Տաթև Ֆռանգյան