ԱՄՆ-ն արձագանքել է Պուտինի՝ զսպման ուժերը մարտական հերթապահության հատուկ ռեժիմի բերելու փաստին

Լուրեր

16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկացի պաշտոնյաները չեն կասկածում այն տեղեկություններին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտական հերթապահության ռեժիմի է բերել Ռուսաստանի միջուկային զսպման ուժերը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, ընդգծելով՝ «ԱՄՆ-ն կարողանում է պաշտպանել իրեն, դաշնակիցներին ու գործընկերներին»։

Պաշտոնյայի խոսքով՝ դա Պուտինի կողմից անհարկի քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ն, ինչպես նաև Ուկրաինան Ռուսաստանին երբեք չեն սպառնացել։
«Մենք շարունակում ենք վստահ լինել մեզ, մեր դաշնակիցներին և գործընկերներին պաշտպանելու մեր կարողության մեջ, այդ թվում՝ ռազմավարական զսպման ոլորտում», – ասել է ՊՆ խոսնակը։

Նա հավելել է, որ ուկրաինացիները համառորեն դիմադրում են ռուսական զորքերի ներխուժմանը, նշելով, որ Ուկրաինայի տարածքում ոչ մի մեծ քաղաք դեռ չի գրավվել։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն շարունակում են  զենք և այլ օգնություն տրամադրել Ուկրաինային։

Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել է, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի միջուկային զսպման միջոցները մարտական հերթապահության ռեժիմի բերելու մասին որոշումը «գոյություն չունեցող սպառնալիքներ ստեղծելու» շարունակությունն է:

«Նա ստեղծում է գոյություն չունեցող սպառնալիքներ՝ հետագա ագրեսիան արդարացնելու համար», – ասել է Սպիտակ տան խոսնակը ABC հեռուստաընկերության եթերում։