«Պետք է հարգանք լինի՝ հարգանքի դիմաց», «Սկզբում դո՛ւք հարգեք». վեճ՝ Վլ. Վարդանյանի և Մանուկյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
Բոլորը

«Հարց եք տվել, պատասխանում եմ, Ձեզ չի՞ հետաքրքրում: Ես տվել եմ իմ պատասխանը՝ հարգանք հարգանքի դիմաց, հարգանքի բացակայություն հարգանքի բացակայության դիմաց»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին, ով հարց էր ուղղել, սակայն զրուցում էր թիմակից պատգամավորների հետ:

Վարդանյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը. «Քանի որ դուք հարգանք պահանջեցիք, ցավում եմ, որ ուշադրություն չեք դարձրել, որ ձեր կողքին նստած գործընկերներն ամբողջ նիստի ընթացքում, հատկապես իմ գործընկերների՝ հարցի ներկայացման, հարցերին պատասխանելու, պարզաբանելու ընթացքում ծիծաղում էին, իրենց շատ անդաստիարակ էին պահում, ուրիշ բառ չեմ գտնում ասելու, այնպես որ հարգանք պահանջելուց առաջ նախ դուք հարգեք այս կողմում նստած մարդկանց, հարգեք նրանց տեսակետներ երկայացնելու իրավունքը, հետո նոր պահանջեք մյուսներից, առաջինը դուք եք խախտել դա: Ինձ մոտ տպավորություն է, կարծես մանկապարտեզում լինեմ»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, դիմելով Մանուկյանին , նշեց. «Այստեղ կարող ենք շատ բուռն բանավիճել, բայց երբեք վիրավորանք չի հնչել, խնդրում եմ այդ գործելաոճը պահել»:

Մանրամասները՝ տեսանյութում: