«Եթե Սերժ Սարգսյանը չգիտի հեռանալու ճանապարհները, նրան պետք է հուշել»․ ԿԲ նախկին նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
Բոլորը

Բագրատ Ասատրյանը «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժումը համարում է ընդվզում, որը «հեղափոխության բնութագիր ունի»։

Տարիների ընթացքում կուտակվածն, ըստ պարոն Ասատրյանի, երիտասարդներն ուզում են փոխել։ ԿԲ նախկին նախագահի կարծիքով, երիտասարդների հաղթանակը կարող է Հայաստանի զարգացման հարթակ լինել, Հայաստանը չափազանց շատ է խրվել կոռուպցիայի մեջ։ Այն հարցին, թե տեղյա՞կ է, որ Սերժ Սարգսյանն իր հետ համաձայն չէ, որ միտինգները խանգարում են տնտեսական զարգացմանը, պարոն Ասատրյանն ասում է, որ ինքն էլ Սերժ Սարգսյանի հետ համաձայն չէ։

«Եթե մի տարի, ասենք, տնտեսական ցուցանիշների աճ կա, դա բնավ էլ չի նշանակում, որ երկիրը զարգացել է։ Երկիրը նահանջ է ապրում, առաջնային խնդիրներից ոչ մեկը չի լուծվել, արտագաղթի փաստը նույնիսկ Սերժ Սարգսյանը չի հերքել»,- ասում է Բագրատ Ասատրյանը։ Ինքը հասկանում է, որ պաշտոնյաներն ուզում են հատկապես հաջողություններից խոսել, բայց «մարդիկ համաձայն չեն էն տեսակետի հետ, որի մասին խոսում են պաշտոնյաները»։

Տնտեսագետը նկատում է, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում ՀՆԱ-ի աճ տեղի չի ունեցել: «Ես Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով եմ միայն ասում»,- փաստում է Բագրատ Ասատրյանը։

Նա Սերժ Սարգսյանին ու Հանրապետականին կոչ է անում հեռանալ, «բավական է, թողեք, հեռացեք»։

Ըստ տնտեսագետի, եթե Սերժ Սարգսյանը չգիտի հեռանալու ճանապարհները, նրան պետք է հուշել։

Այն հարցին, թե այս իրավիճակում ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Գագիկ Ծառուկյանը, տնտեսագետը նկատեց․ «Ես չեմ հասկանում Գագիկ Ծառուկյանի լռությունը։ Գոնե պիտի հայտարարի, որ մեր երեխաներին հանկարծ ձեռք չտաք»,- ասում է պարոն Ասատրյանը։

Մհեր Արշակյան