Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին՝ ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի շրջանակում համագործակցությունը կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում և հույս հայտնել, որ Մարտինա Շմիդտի նշանակմամբ Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հետ փոխգործակցությունն էլ ավելի կզարգանա: Վահրամ Դումանյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտները բավականին տարողունակ են ու բազմազան, հետևաբար առկա են բազում ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնց ուղղությամբ նախարարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը:
ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը տեղեկացրել է, որ մարտի 2-ին Երևանում նախատեսվում է Հայաստան/ԵԽ Գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ՝ 2019-2022 թթ. ծրագրի իրականացման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև հաջորդ շրջափուլի՝ 2023-2026թթ. ծրագրի առաջնահերթությունները քննարկելու և համագործակցության նոր ոլորտներ նախանշելու նպատակով:

Ի թիվս գոյություն ունեցող համագործակցության ոլորտների՝ Մարտինա Շմիդտը ներկայացրել է փոխգործակցության նոր ուղղություններ, որոնց շրջանակում, մասնավորապես, մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մեդիագրագիտության ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները՝ տեղեկացնելով, որ հանրակրթության պետական չափորոշչում ներառված է ժողովրդավարության և քաղաքացիական կարողունակությունների զարգացումը: Նա նշել է, որ ներկայում հանրային քննարկման է դրված ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագիծը, և կարելի է քննարկել նշված փաստաթղթում ու դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագրում մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ աշխատանքները:

Իր տպավորությունները կիսելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության մասին՝ ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարը նշել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է Եվրոպական մշակութային ուղիներից (European Cultural Routes) մեկի վրա, և ունի մի շարք այլ ուղիներում ներգրավվելու ներուժ:
Այս համատեքստում Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանը մշակութային ժառանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունի՝ թե քարտեզագրման, և թե՛ հանրայնացման տեսանկյունից: Նա նաև ուշադրություն է հրավիրել Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի հարցին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: