Եթե Ադրբեջանը հայտնվի Միութենական պետության կազմում, ապա Հայաստանը ևս կհայտնվի․ քաղաքական մեկնաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

«Ռուսաստանի թիվ մեկ թիրախն այսօր հետխորհրդային տարածքն է. խոսքը 12 պետությունների մասին է, Մերձբալթյան երկրներն այդ թիրախի մեջ չեն մտնում: Ռուսաստանն այն երկիրը չէ, որի ռեսուրսները, առաջին հերթի տնտեսական ու ժողովրդագարական, թույլ տան տանել երկարատև պատերազմ ՆԱՏՕ-ի և ամբողջ աշխարհի հետ: Ռուսաստանն այս մաբողջ համակարգի մեջ ավելի շատ միջանկյալ տեղ է զբաղեցնում, որտեղ երկու բևեռներն են Արևմուտքը և Չինաստանը, և միջանկյալ դերակատարություն ունենալով՝ Ռուսաստանը չի կարող հավակնել աշխարհակարգի փոփոխությանը»,- «Ադրբեջան-Ռուսաստան դաշնակցային գործակցությունը ռուս-ուկրաինական դիմակայության խորապատկերին» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Արմինֆո» գործակալության քաղաքական մեկնաբան Դավիթ Ստեփանյանը:

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը Ուկրաինա ներխուժման հետ գրեթե զուգահեռ դաշնակցային համաձայնագիր կնքեց Ադրբեջանի հետ, որով, սակայն, Ռուսաստանի նպատակն իր թիկունքն ամրապնդելը չէ. «Ադրբեջանն այն երկիրը չէ, որ կարող է Ռուսաստանին սպառնալ, իսկ ցանկացած թիկունք ամրապնդելու գործընթաց գնում է ուղիղ Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ընթացող գործընթացները ԽՍՀՄ-2-ի վերականգնման մասին են»:

Մեկնաբանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանը չի կարող մտնել միութենական պետության մեջ առանց Վրաստանի և Ադրբեջանի, և եթե Ադրբեջանը հայտնվի միութենական պետության կազմում, ապա Հայաստանը ևս կհայտնվի:

Մանրամասները՝ տեսանյութում: