Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Պուտինը «ցանկանում է Ուկրաինան վերացնել աշխարհի քարտեզից»

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է «Ուկրաինան վերացնել աշխարհի քարտեզից»։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը, հաղորդում է CNN-ը։

Նախարարը France Inter ռադիոկայանին ասել է, որ վերջին 24 ժամում հայտարարված եվրոպական պատժամիջոցները կոչված են «խեղդելու Ռուսաստանի գործունեությունը»։

Լը Դրիանը նշել է, որ Պուտինն «ընտրել է զանգվածային հարձակողական գործողության ճանապարհը, նա որոշել է Ուկրաինան վերացնել քարտեզից»:
Նա հավելել է, որ Ֆրանսիայի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որոնք դեռ չեն հայտարարվել նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, լինելու են կտրուկ և ուժեղ։ Դա նշանակում է նաև բանկային գործարքների սառեցում, որ այլևս չկարողանան տնտեսական ակտիվություն ծավալել Ֆրանսիայում։

Հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանի SWIFT բանկային համակարգ մուտք գործելու սահմանափակումները մինչ այժմ չեն ներառվել պատժամիջոցներում, Լը Դրիանը պատասխանել է․ «Որովհետև մենք պետք է արագ գնայինք»:

Նա նշել է, որ պատժամիջոցների վերաբերյալ «տաբուներ չկան» և կլինեն այլ պատժամիջոցներ։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև ասել է, որ եվրոպական առաջնորդները ստացել են ուկրաինական դիմումները ռազմական, ֆինանսական ու մարդասիրական օգնության, որը դիտարկելու են։

«Նրանք ռազմական տեխնիկայի մի ամբողջ ցուցակ են խնդրել, որը մենք ուսումնասիրում ենք»,- ասել է լը Դրիանը՝ նշելով, որ Ուկրաինայի նախագահի անվտանգությունը կենտրոնական տարրն է այն ամենի, ինչ կատարվում է հիմա՝ հետևելով Վլադիմիր Զելենսկու մեկնաբանություններին, որ Ռուսաստանը թիրախավորում է իրեն և իր ընտանիքին:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ «կարևոր է, որ Զելենսկին մնա իր պաշտոնում և Փարիզը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է օգնել»։ Նա նշել է, որ այժմ նույնը չէ, ինչը սառը պատերազմի ժամանակ։

«Հիմա պատերազմ է Եվրոպայի սրտում»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան