ՌԴ զորքերը Կիևի մատույցներում են. պատերազմի 2-րդ օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական կողմը երեկվա ռազմական գործողությունների ընթացքում ունեցել է 137 զոհ և 316 վիրավոր։ Այս մասին հերթական ուղերձի ժամանակ հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ իրենք միայնակ են հակահարված տալիս հակառակորդին։

Երեկ ողջ օրվա ընթացքում Ուկրաինայի մի շարք շրջաններում ռազմական գործողությունները չեն դադարել։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը երեկոյան վերահաստատեց ռուսական մամուլի տեղեկությունները, որ ռուսական զորքերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը։

Իրավիճակը լարված է նաև մայրաքաղաք Կիևում։ Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռուսական զորքերը քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր են հեռու։ Ողջ գիշեր գնդակոծվել և հրթիռակոծվել է Կիևը, ինչպես նաև դրան մոտ գտնվող Վիշգորոդ, Իվանկովո, Սումի և մի շարք այլ քաղաքներ ու ավաններ։ Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ այսօր Ուկրաինայի համար կլինի ամենածանր օրը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով Ուկրաինայում ծավալված ռազմական գործողություններին, հայտարարեց, որ ամերիկյան ուժերն Ուկրաինայում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ չեն ներքաշվի։ Նա թույլատրել է ցամաքային և օդային ուժեր տեղակայել Եվրոպայում, մասնավորապես՝ Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Ռումինիայում, նաև ԱՄՆ լրացուցիչ ուժեր ուղարկել Գերմանիա՝ որպես ՆԱՏՕ-ի գործողությունների մաս:

Բացի այդ, Բայդենը հայտարարեց, որ սկսվում են նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։ Նախագահը հայտարարեց՝ կսահմանափակի Ռուսաստանի՝ դոլարով, ֆունտով և իենով բիզնես անելու հնարավորությունը, կդադարեցնի ռուսական բանակը ֆինանսավորելու և աճեցնելու ունակությունը, կարգելափակի չորս խոշոր բանկ, ինչը նշանակում է՝ Ամերիկայում նրանց ունեցած բոլոր ակտիվները կսառեցվեն։ Ռուսական բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները միասին ունեն մոտ 1 տրիլիոն դոլարի ակտիվներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան