Փոխվարչապետը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի հետ քննարկել է մարզերի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին․ տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում դոկտոր Մարկիդեսը ներկայացրել է Համալսարանի առաքելությունն ու ընթացիկ ծրագրերը՝ Հայաստանի կայուն զարգացման հեռանկարի վերաբերյալ Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու նպատակով։ Նախաձեռնությունները վերաբերել են արհեստական բանականության, Հայաստանի համայնքների կարողությունների զարգացման, առաջնորդության ու կառավարման, ինչպես նաև նորարության ոլորտներին։

Փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է Համալսարանում գործող «Մանուկյան Սիմոն» և «Քաղաքականության մշակման և հետազոտության» հիմնադրամների գործունեությունը, որն ուղղված է պետության կարիքներից բխող թեմաներով հետազոտությունների իրականացմանը՝ ՀՀ-ում փաստահենք քաղաքականությունների մշակման գործընթացին նպաստելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ մարզպետարանների հետ համագործակցելու նախաձեռնությունը՝ վերջիններիս կողմից նախանշված մարտահրավերների ուղղությամբ լուծումներ մշակելու, ինչպես նաև մարզերում կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։