Ամերիկյան ուժերն Ուկրաինայում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ չեն ներքաշվի․ Բայդեն

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Այսօր Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտնեց, որ թույլատրել է ցամաքային և օդային ուժեր տեղակայել Եվրոպայում, մասնավորապես՝  Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Ռումինիայում: Նա նաև ասաց, որ թույլատրել է ԱՄՆ-ի լրացուցիչ ուժային հնարավորություններ ուղարկել Գերմանիա՝ որպես ՆԱՏՕ-ի գործողությունների մաս:

«Այդ ուժերը բաղկացած կլինեն զրահապատ բրիգադի մարտական ​​թիմից՝ համապատասխան հնարավորություններով: Նրանք կտեղակայվեն Գերմանիայում՝ հանգստացնելու համար ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, զսպելու ռուսական ագրեսիան, և պատրաստ կլինեն աջակցելու տարածաշրջանում մի շարք պահանջների բավարարմանը: Մենք ակնկալում ենք, որ նրանք կմեկնեն առաջիկա օրերին»,- ասաց Բայդենը։

Վերջինս իր ելույթում ևս մեկ անգամ հաստատեց, որ ամերիկյան ուժերն Ուկրաինայում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ չեն ներքաշվի։

«Մեր ուժերը Եվրոպա չեն գնում Ուկրաինայում կռվելու, այլ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին պաշտպանելու և արևելքում այդ դաշնակիցներին հանգստացնելու համար»,- եզրափակել է նա։

Հավելենք, որ Բայդենի ելույթից անմիջապես հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտնեց, որ հրամայել է 7000 ամերիկացի զինծառայողների տեղակայել Եվրոպայում։