Տիգրան Պետրոսյանը 15-րդ տեղն է զբաղեցրել Շարժա Մասթերս միջազգային մրցաշարում

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվել է «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարը:

 

Մրցաշարում հիանալի ելույթ է ունեցել Իրանը ներկայացնող պատանի շախմատիստ Փարհամ Մաղսուդլուն, ով 9 հնարավորից վաստակելով 8 միավոր և, միանգամից 1 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից, գրավել է առաջին հորիզոնականը:

 

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

Նշենք, որ սա արդեն Մաղսուդլուի 5-րդ հաղթանակն է այս տարում: Հաղթարշավը Մաղսուդլուն սկսել էր Երևանում՝ դառնալով Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող, այնուհետև հռչակվել Իրանի չեմպիոն և դարձել Մումբայում և Ֆաջրում կայացած միջազգային մրցաշարերի հաղթող:

 

Մրցաշարը հաջող մեկնարկած Տիգրան Լ. Պետրոսյանը վերջում զիջել է իր դիրքերը և 6 միավորով գրավել է 15-րդ հորիզոնականը, իսկ Մանուէլ Պետրոսյանը 5.5 միավորով գրավել է 27-րդ հորիզոնականը: