ՀՀ ոստիկանության պատվիրակությունն աշխատանքային այցով Իրանում է

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Փետրվարի 20-ից 22-ը Իրանի Իսլամական Հանրապետություն էր այցելել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր նաև ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Այցի շրջանակներում հանդիպում է եղել Իրանի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Մաջիթ Քարամիի հետ։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի հետ կապված մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը կապի սպաների միջոցով, կազմակերպել Հայաստանի ոստիկանության ծառայողների համար վերապատրաստումներ Իրանի ոստիկանական կրթական հաստատություններում, ինչպես և ակտիվացնել սահմանային համագործակցությունը երկու իրավապահ կառույցների միջև։

Այցի ընթացքում Արամ Հովհաննիսյանին ներկայացվեցին թմրամիջոցների հայտնաբերման նպատակով օգտագործվող հատուկ մասնագիտացված սարքավորումները և տակտիկական հնարավորությունները։

Նույն օրը Հայաստանի ոստիկանության պետի տեղակալին ընդունել է Իրանի ոստիկանության պետի տեղակալ Քասեմ Ռեզային։ Նա հույս է հայտնել, որ հայ գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը կընդլայնվի, փորձի փոխանակման նպատակով կիրականացվեն նոր հանդիպումներ և այցեր: Արամ Հովհաննիսյանը, կարևորելով հանցավորության դեմ պայքարում Իրանի իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել այն ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ։

Այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: