Խնդիրը ՌԴ-ին և Ուկրաինային է վերաբերում. մենք իրավունք չունե՛նք խառնվելու. Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է պաշտոնից, ՊՆ-ում մի շարք այլ պաշտոնանկություններ են եղել:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք արդարացված է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնանկությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նշեց. «Ահագին ժամանակ առաջ, երբ որ քրեական գործ էր հարուցվել Արտակ Դավթյանի նկատմամբ, ես այդ ժամանակ կարծում էի, որ ԳՇ պետի փոփոխություն պետք է տեղի ունենա, բայց ձգձգվեց: Մեկ է, պետք է փոխվեր, քանի որ չի կարող Գլխավոր շտաբի պետը զորքեր ղեկավարել, երբ որ նրա նկամամբ քրեական գործ կա հարուցված: Եվ հիմա են տեղի ունեցել այդ փոփոխությունները, համապատասխան նշանակումներ կլինեն: Երկրորդ՝ քանի որ պաշտպանության նախարարը փոխվել է, իհարկե նաև նախարարը պետք է նոր նշանակված ԳՇ պետի հետ կաողանա աշխատել, այսինքն՝ ԳՇ պետը պետք է լինի իր ուզած մարդը, որպեսզի կարողանան բանակի խնդիրները լուծել. բանակի վերափոխումնեը, արդիականացումը, այդ ամենը պետք է իրար հետ անեն՝ ուս ուսի տված»:

Անդրադառնալով հարցին, թե անհամաձայնություններ կային պաշտպանության նախարարի և ԳՇ պետի միջև՝ կապված բանակի ռազմավարության նոր հայեցակարգի հետ, պատգամավորը նշեց, որ նմանատիպ խնդիրներ եղել են, և հիմա այդ խնդիրները պետք է վերանան: «Նորանշանակ նախարարը և նոր Գլխավոր շտաբի պետը պետք է իրար հետ աշխատեն սինխրոն ձևով, այլ կերպ հնարավոր չէ: Եղել է ժամանակ, երբ ԳՇ պետն ուրիշ ուղղությամբ է գնացել, նախարարն ուրիշ, տարբեր ուղղությամբ են մտածել և աշխատել: Մելքոնյանը հավելեց, որ չի կարող ասել, թե ով կնշանակվի ԳՇ պետ, բայց կան արժանավոր մարդիկ, ովքեր կարող են ազնվորեն ծառայել ազգին ու նվիրվել հայոց բանակին:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հարաբերությունների սրմանը, մեկնարկած պատերազմական գործողություններին՝ Մելքոնյանն ընդգծեց. «Խնդիրը ՌԴ-ին և Ուկրաինային է վերաբերում. մենք իրավունք չունե՛նք խառնվելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: