Մենք պետք է մեր շահերի և Արցախի դիտանկյունից նայենք խնդրին․ Սերգեյ Բագրատյանը՝ Ուկրաինայի շուրջ ՀՀ-ի դիրքորոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մենք պետք է առաջնորդվենք պետական, ազգային շահերով։ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած «Ուկրաինական ճգնաժամ․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը» քննարկմանն անդրադառալով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակմանը՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը մեր երկար տարիների հարևաններն են և բարեկամ պետությունները, և բարեկամ երկրնների հարաբերությունների մեջ սեպ խրելու իմաստ չկա։ Որքան էլ մենք ունենք այս պահին ռազմավարական դաշնակցի իրողություն, բայց միայն Հայաստանը չէ Ռուսաստանի դաշնակիցը, և մեզ դա չի տալիս պարտավորություն, որ մենք մտածենք, թե ինչպես պետք է անենք։ Մենք պետք է մեր ազգային, պետական շահերի և Արցախի դիտանկյունից նայենք խնդրին, և այստեղ մենք պետք է ոչ թե դիրքորոշվենք, այլ դիրքավորվենք։ Այսինքն՝ պասիվ հայեցողական իրավիճակը մեզ համար ավելի ձեռնտու և ճիշտ է, քան ակտիվ նախաձեռնողականը»,- ասաց նա։

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ մեզ չեն էլ հարցնում, թե ինչ անենք, քանի որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան հասկանում են, որ մենք էլ ունենք մեր խնդիրները։

«Մենք հաճախ նշում ենք, որ արտաքին աշխարհի համա, նաև մեր ներքին օրակարգի համար պետք է շատ զգույշ մեր բառերն ընտրենք, և չպետք է մեր ժողովրդին վախեցնենք, որ եթե այս էսկալացիան շարունակվեց, մենք առնվազն դժբախտություն կունենանք թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ ռիսկեր միշտ էլ եղել են, չպետք է դրանից հուսահատվել, պետք է պատրաստ լինել դիմագրավել դրանց։

Մանրամասները՝ տեսանյութում։