Ուկրաինայում այս պահին ընթացող պատերազմը 44-օրյայի շարունակությունն է. Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

«Հարձակվելով Ուկրաինայի վրա՝ ՌԴ-ն հակադրվեց ողջ քաղաքակիրթ աշխարհին։ Անհիմն, առանց որևէ լուրջ բացատրության. սա այն է, ինչը մենք ապրեցինք 2020թ․-ին։ Դոնբասի վրա հարձակումը, ինչպես և Ղրիմի վրա հարձակումը նույն տրամաբանության մեջ էր»,- ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դեմ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։

«Սրանով Ռուսաստանը կրկնում է գերմանական ֆաշիզմի գործողությունները։ Մեզ պետք է հասկանալ, որ ՌԴ դաշնակիցն այս պահին Ադրբեջանն է։ Երկու օր առաջ հենց Ադրբեջանի հետ կնքվեց դաշնակցային պայմանագիր: դաշնակցային պայմանագիր, ուստի մնալով ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում՝ ՀՀ-ն կատարում է լուրջ սխալ։ Չի կարելի մնալ մի դաշինքում, որը քաղաքակրթության և հայության դեմ է, Ուկրաինայի դեմ է։ Մենք խաղաղության, եվրոպական արժեքների կողքին պետք է լինենք»,- նշեց Տիգրան Խզմալյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ է հիմա սպառնում ՀՀ-ին, կրկնում են ստերը, թե Ուկրաինան էր զինում Ադրբեջանին, այդպիսիք կամ միամիտ են, կամ չարամիտ։

«Պատերազմի օրերին Զելենսկիի պաշտոնական հայտարարության համաձայն՝ Ուկրաինան ընդհատել է զենքի վաճառքն Ադրբեջանին, ուստի սադրիչ հայտարարությունների հետևում ՌԴ հատուկ ծառայություններն են կանգնած։

Ուկրաինայում կատարվողն 2020-ին Արցախում կատարվածի շարունակությունն է։ Պաշտպանելով Ուկրաինան՝ մենք պաշտպանում ենք Արցախը»,- ընդգծեց Խզմալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: