ՆԱՏՕ-ն դատապարտել է Ռուսաստանի «անխոհեմ և անհիմն հարձակումը» Ուկրաինայի վրա

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա՝ զգուշացնելով, որ դա վտանգի տակ է դնում անհամար կյանքեր, գրում է alarabiya-ին՝վկայակոչելով AFP-ին։

30 երկրներից բաղկացած դաշինքի դեսպանները պետք է շտապ հանդիպում անցկացնեն՝ քննարկելու ռուսական հարձակումը, որից հետո Ստոլտենբերգի մամուլի ասուլիսն է սպասվում։

«Ես խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի անխոհեմ և անհիմն հարձակումը Ուկրաինայի վրա, որը վտանգի է ենթարկում բազմաթիվ քաղաքացիական անձանց կյանքեր։ Եվս մեկ անգամ, չնայած մեր բազմաթիվ զգուշացումներին և դիվանագիտության մեջ ներգրավվելու անխոնջ ջանքերին, Ռուսաստանը ընտրել է ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին»,- ասվում է Ստոլտենբերգի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ դա «միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և լուրջ վտանգ է եվրատլանտյան անվտանգության համար»։

Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին անհապաղ դադարեցնել իր ռազմական գործողությունները և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Մենք կանգնած ենք Ուկրաինայի ժողովրդի կողքին այս սարսափելի պահին։ ՆԱՏՕ-ն կանի ամեն ինչ՝պաշտպանելու իր բոլոր դաշնակիցներին»,-ասել է Ստոլտենբերգը։

Էմմա Չոբանյան