Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է ռուսական ավիահարվածների հետևանքների մասին

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է Ուկրաինայի վրա հրթիռային հարձակումների առաջին զոհերի մասին, գրում է Korrespondent-ը։

«Բրովարի, թիվ 161 զինվորական քաղաք։ Ավիահարվածի ժամանակ շենք է այրվել, 4 հարկանի շենքը մասամբ վնասվել է, զինվորականները տարհանում են մարդկանց, աշխատում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շտապօգնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ զոհ և մեկ վիրավոր կա, ևս 5 մարդ տուժել է, կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- հայտնել է նա։

Բացի այդ, մեկ մարդ մահացել է Մարիուպոլում, իսկ վեցը՝ Օդեսայի մարզի Պոդոլսկում։

«Կոնոտոպսկի շրջանում ավտոմեքենան հայտնվել է կրակահերթի տակ, ինչի հետևանքով վիրավորվել է մի կին։ Ժամը 08.36-ին Օդեսայի մարզի Պոդոլսկ քաղաքում ռմբակոծության հետևանքով կա 6 զոհ, 7 վիրավոր, 19 անհետ կորած։ Ժամը 08.38-ին Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել»,- հայտնել է Գերաշչենկոն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություն սկսելու մասին։ Այս հայտարարությունից անմիջապես հետո տեղեկություններ են սկսվել Ուկրաինայի խոշոր քաղաքներում պայթյունների մասին։

Տաթև Ֆռանգյան