Զելենսկին ուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին՝ կոչ անելով լսել Ուկրաինային, նրա խաղաղ ապրելու ցանկությունը, և վստահեցրել, որ Ուկրաինան երբեք սպառնալիք չի եղել և չի լինի Ռուսաստանի համար:

«Այսօր ես ուզում եմ դիմել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ ոչ որպես նախագահ, ես դիմում եմ ՌԴ քաղաքացիներին որպես Ուկրաինայի քաղաքացի: Մեզ իրարից բաժանում է ավելի քան 2 հազար կմ ընդհանուր սահմանը: Այսօր այդ սահմանի երկայնքով կանգնած են ձեր զորքերը, շուրջ 200 հազար զինվոր, հազարավոր ռազմական մեքենաներ: Ձեր ղեկավարությունը հավանություն է տվել, որ նրանք առաջ գնան ուրիշ երկրի տարածքում: Այդ քայլը կարող է լինել մեծ պատերազմի սկիզբը եվրոպական մայրցամաքում.  ցանկացած սադրանք՝, ցանկացած բռնկում կարող է կրակի մատնել ամեն ինչ»,-ասել է Զելենսկին:

«Ձեզ ասում են, որ այդ կրակը ազատություն կբերի Ուկրաինայի ժողովրդին, բայց ուկրաինցի ժողովուրդը ազատ ժողովուրդ է: Նա հիշում է իր անցյալը և ինքն է կառուցում իր ապագան: Կառուցում է, ոչ թե ավերում, ինչպես պատմում են ձեզ ամեն օր հեռուստատեսությամբ: Ուկրաինան ձեր նորություններում և Ուկրաինան իրական կյանքում երկու բոլորովին տարբեր երկրներ են: Եվ նրանց գլխավոր տարբերությունն այն է, որ մերը իրական է»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա նաև հիշեցրել է, որ ռուսներն ասում են, որ ուկրաինացիները նացիստներ են, ապա հարց տվել. «Միթե կարող է նացիզմը պաշտպանել մի ժողովուրդ, որը նացիզմի դեմ հաղթանակի համար տվել է ավելի քան 8 մլն կյանքեր, և ինչպես կարող է նացիստ լինել անձամբ նա, ում պապը ողջ պատերազմի ընթացքում եղել է խորհրդային բանակում և մահացել որպես անկախ Ուկրաինայի գնդապետ:

Նա հիշեցրել, է, որ ՌԴ-ում ասում են, որ ուկրաինացիներն, իբր, ատում են ռուսական մշակույթը. «Բայց ինչպե՞ս կարելի է ատել որևէ մշակույթ, չէ՞ որ հարևանները միշտ հարստացնում են միմյանց մշակույթով, բայց դա իրենց չի դարձնում մեկ ամբողջություն: Մենք տարբեր ենք, բայց դա առիթ չէ լինելու թշնամիներ: Մենք ուզում ենք որոշել ու կառուցել մեր պատմությունը, խաղաղ, հանգիստ, ազնիվ»:

«Լսեք ինքներդ ձեզ, բանականության ձայնը, ողջախոհությանը: Լսեք մեզ: Ուկրաինայի ժողովուրդը խաղաղություն է ուզում: Ուկրաինայի իշխանությունը խաղաղություն է ուզում: Ուզում է և կանի, կանի այն, ինչ կարող է: Ճիշտ է, մենք մենակ չենք, Ուկրինային աջակցում են շատ երկրներ: ինչո՞ւ. Որովհետև խոսքը ամեն գնով խաղաղության մասին չէ: խոսքը խաղաղության սկզբունքների մասին է, արդարության, միջազգային իրավունքի, ինքնորոշման իրավունքի, ինքնուրույն սեփական ապագան որոշելու մասին է, ցանկացած հասարակության անվտանգության և ցանկացած մարդու առանց սպառնալիքների կյանքի իրավունքների մասին է:

Մեզ պետք չէ պատերազմ՝ ոչ սառը, ոչ թեժ, ոչ էլ հիբրիդային: Բայց եթե մեզ վրա հարձակվեն, եթե փորձեն խլել մեր երկիրը, մեր ազատությունը, մեր կյանքը, մեր երեխաների կյանքը, մենք կպաշտպանվենք: Հարձակվելով, դուք տեսնելու եք մեր դեմքերը: Մեր դեպքերը, ոչ մեր թիկունքը»,-ասել է Զելենսկին և հավելել , որ պտերազմը մեծ ողբերգություն է և այդ ողբերգությունն ունի մեծ գին. պատերազմը բոլորին է զրկելու անվտանգության երաշխիքներից և անվտանգության երաշխիքներ այլևս ոչ ոք չի ունենալու:

«ճշմարտությունն այն է, որ պետք է կանգ առնել, քանի դեռ ուշ չէ: Եթե ՌԴ ղեկավարությունը չի ցանկանում հանուն խաղաղության նստել մեզ հետ սեղանի շուրջ, հնարավոր է՝ նա սեղանի շուրջ նստի ձե՞զ հետ: Ուզո՞ւմ են ռուսները պատերազմ: Ես շատ կցանկանայի պատասխանել այդ հարցին, բայց պատասխանը կախված է միայն ձեզնից, ՌԴ քաղաքացիներից»,- իր ուղերձն ամփոփել է Ուկրաինայի նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: