ՌԴ-ն ուզում է արյունով կապել հայերին իր հանցագործության հետ․ կփորձի ՀՀ-ին ներքաշել Ուկրաինայի դեմ․ Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:07
«Հայաստան» դաշինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախագահի թեկնածու չառաջադրեց
11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն է

-Պարո՛ն Բոժկո, Ուկրաինայում 18-ից մինչև 60 տարեկան պահեստազորի զինծառայողների զորահավաք է սկսվել նախագահ Զելենսկիի հրամանով։ Արտակարգ դրություն կարող է հայտարարվել Ուկրաինայում։ Դուք Կիևում եք բնակվում, զգո՞ւմ եք վտանգ, Ձեր զգացողությամբ` արդյո՞ք պատերազմը մոտենում է։

-Իհարկե՝ զգում եմ այդ վտանգը, բոլորն են դա զգում։ Մթնոլորտը լարված է, բայց խուճապ չկա։ Այնուամենայնիվ, բոլորը մտահոգված են՝ ինչ է լինելու և ինչպես պետք է վարվի Ռուսաստանը։ Այն, ինչ անում է Ուկրաինայի նախագահը՝ զորահավաքը, դա արձագանքն է այն քայլերի, որ կան ՌԴ-ի կողմից՝ Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու ինքնիշխան պետություններ։ Այդ պատճառով, այդ արձագանքը կա ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում, որովհետև բոլորիս արդեն հայտնի է, որ նպատակը ոչ միայն Ուկրաինայի գրավումն է, այլև նախկին Խորհրդային միության վերստեղծումը։ Դա իրենց նպատակն է, որի մասին իր ելույթում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատուկ ընդգծել է։

-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրամիությունը հայտնեցին Լուգանսկը և Դոնեցկը անկախ ճանաչելու պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։ Սակայն Վլադիմիր Պուտինի անունը չի հայտնվել պատժվող անձանց ցանկում։ Արդյո՞ք միջազգային արձագանքն այնպիսին էր, որ կզսպի Ռուսաստանի հնարավոր ռազմական մեծ ներխուժումը։ 

-Ոչ, մենք բոլորս գիտենք, որ Պուտինը հետ չի կանգնելու և գործողությունների է գնալու ամբողջ Ուկրաինայի նկատմամբ։ Այն, ինչ ասացիք, միայն սկիզբն է։ Որքան ես հասկացա պարոն Բայդենի ելույթից՝ ավելի խստագույն պատժամիջոցներ կլինեն Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում։

-Ռուսական լայնամասշտաբ ներխուժման պատրվակ փորձագետները դիտում են այն, որ, ըստ ռուս որոշ պաշտոնյաների, Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչվել է այն սահմաններով, որով իրենք են իրենց հռչակել, սահմանադրություններում է գրված։ Իսկ 2014-ին ռուսամետ անջատողականներն իրեն անկախ են հայտարարել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի ամբողջ տարածքում, որը երկու երրորդով ավելի է, քան ներկա տարածքը։ Կփորձի՞ ՌԴ-ն վերահսկողություն սահմանել ամբողջ մարզերի վրա։

-Ընդհանրապես՝ Պուտինին պետք է ոչ միայն Դոնբասը, այլև ամբողջ Ուկրաինան։ Նա իր ելույթում հայտարարեց, որ Ուկրաինային չի ճանաչում որպես անկախ պետություն, և ընդհանրապես՝ մեզ չի թողնում, որ մեզ դիտենք որպես առանձին երկիր։ Նա տեսնում է Ուկրաինան նորաստեղծ պետության կազմում․ դա ռուսական կայսրության նմանությամբ մի բան է, ուր մտնելու են Բելառուսը, Ուկրաինան, նախկին ԽՍՀՄ պետություններ։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը վերաբերվում է ոչ միայն մեզ, այլ ձեզ՝ հայերին։ Ուկրաինայով չի կանգնելու Պուտինի արշավը, նա կշարունակի՝ մինչև վերստեղծի Խորհրդային միությունը՝ նոր ձևաչափով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան