Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչող երկրները չեն շահի, դրանից կշահի միայն Մոսկվան․ Դենիս Ավտոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Մենք շատ բարձր ենք գնահատում մեր գործընկերների, դաշնակիցների աջակցությունը, բայց եթե դա չլինի, չի նշանակի, որ մենք ինքներս չենք կռվի։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի գործերի հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

«Ռուսաստանի վերջին գործողություններից հետո եղած պատժամիջոցները դեռ սկիզբն են։ Դրանք ցուցադրում են, թե ինչ կլինի հետո։ Իսկ հետո կլինի ֆինանսական համակարգի փլուզում և այլն»,- ասաց նա։

Անդրադառնալով  հնարավոր այն երկրներին, որոնք կճանաչեն ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, նա նշեց, որ հնարավոր է՝ դրանք լինեն դիկտատորական ռեժիմ ունեցող Կրեմլի «եղբայրները»։

«Նրանք դրանից կշահե՞ն։ Ո՛չ։ Դրանից միայն օգուտներ կքաղի Մոսկվան։ Իսկ  Ուկրաինայի արձագանքը դրան անպայման կլինի»,- նշեց դիվանագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան