Եթե զինծառայողը մահանում է, ցանկացած դեպքում պատասխանատվությունը ՊՆ-ի վրա է. Թագուհի Թովմասյան

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայոողի մասին» օրենքում:

Ներկայացված Նախագծով առաջարկվում է  փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես առաջարկվում է որպես պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք սահմանել քաղաքացու` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ  Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը` անկախ ընտանիքի միակ արու զավակը լինելու հանգամանքից:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը համոզմունք հայտնեց, որ զինծառայության երկու տարվա ընթացքում զինծառայողի հետ ցանկացած պատահածի պատասխանատուն պետությունն է, և ճիշտ չէ տարբերակել մարտական գործողություների և ոչ մարտական իրավիճակում զոհերին և հետագայում խտրական մոտեցում ցոցաբերել նրանց ընտանիքի անդամների նկատմամբ

Ըստ նրա՝ փոփոխությունները իրավունքի տեսանկյունից վիճահարույց են, ուստի պետք է խութերը հստակեցներ, նոր փոփոխությունները կյանքի կոչել:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն արձագանքեց՝ ծառայության ընթացքում օրինակ միջանձնային հարաբերությունների հետևանքով զոհված զինծառայողի և մարտական ծառայություն իրականացնելիս զոհված զինծառայողի միջև հավասարության նշան դնել պետք չէ:

Մանրամասները՝ տեսանյութում: