Ստով, կոռուպցիայով էին զբաղված, ինչի արդյունքում երկիրն աղետալի վիճակում է. Արշակյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

«Երբ մի երկիր իր անվտանգային համակարգը, տնտեսական համակարգը, դեմոկրատական արժեքները, ինքնիշխանությունը կառուցում է կոռուպցիայի, ստի վրա, պետական շահը ստորադասելով իրենց ընտանեկան, անձնական շահերին, առաջնորդվում է կոռուպցիայի օրենքներով, ժողովրդի քվեն առնել-ծախելով, ընտրակեղծարարությամբ, և երբ նմանատիպ գործունեությունների արդյունքում երկիրը հայտնվում է աղետալի  վիճակում ու կանգնում մեծ մարտահրավերների առաջ, այդտեղից է պետք ելնել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք ինչպես պնդում է ընդդիմությունը, մեր սկսնակ դիվանագետների և ԱԳՆ-ի վատ աշխատանքի հետևանքը չէ՞, որ Մոսկվայում երեկ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքվել է դաշնակցային համագործակցության հռչակագիրը:

«Երբ մեր քաղաքական, դիվանագիտական, միջազգային շահերի, Արցախի հարցի շուրջ մենք հայտնվում ենք խոցելի վիճակներում, պետք է տեսնել, թե ինչ ճանապարհ ենք անցել, ինչու ենք այդտեղ հասել:

Վերջին 2018-ի հեղափոխությունից հետո այն ճանապարհը, որ մենք անցել ենք, մենք ցույց ենք տվել, որ, հենվելով ժողովրդավարական արժեքների վրա, մարդկանց հետ բաց խոսելով, իրենց շահերն առաջնահերթ դասելով, մերժելով կոռուպցիոն այս ամբողջ  պետական համակարգի մեջ մխրճված խնդիրները, կարողացել ենք ապահովել հենց առաջին տարում տնտեսական աճ: Երկրորդ տարում էլ ավելի մեծ տնտեսական աճ: Բայց մենք չենք հասցրել պետական անվտանգային մակարդակը, բանակի հագեցվածության մակարդակը, կառավարման ռեֆորմները բերել այնպիսի մակարդակի, որ կարողանանք խուսափել թե՛ 44-օրյա պատերազմից, թե՛ մնացած մարտահրավերներից, որոնք կանգնած են մեր երկրի առջև»,- նշեց Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: