Ալիևը Պուտինի հետ հանդիպմանը պահանջել է «Արցախից հայկական ուժերի դուրսբերում և Նախիջևանի հետ հաղորդակցության ապահովում»

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին յուրովի է մեկնաբանել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը։ Մասնավորապես, նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկու երկրների միջև դաշնակցային հռչակագրի ստորագրման արարողության ժամանակ Ալիևը հայկական կողմին մեղադրել է եռակողմ հայտարարության կետերը չկատարելու մեջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը լիովին կկատարի 2020թ․ նոյեմբերի 9-10-ի համաձայնության բոլոր կետերը՝ կապված Ղարաբաղի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության բացման հետ, որը հանդիսանում է հայկական կողմի իրավական պարտավորությունը, սակայն այդ ուղղությամբ աշխատանքը շատ դանդաղ է ընթանում»,- ասել է Ալիևը։

Նշենք, սակայն, որ Արցախի Պաշտպանության բանակի ուժերի դուրսբերման դրույթ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա։ Ուշագրավ է նաև այն, որ Ալիևը Պուտինի ներկայությամբ կրկին չի խոսել ադրբեջանական քարոզչական թեզից՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից», այլ ընդամենը հաղորդակցությունից։

Բացի այդ, Ալիևը նշել է Պուտինի կարևոր դերակատարումը պատերազմի դադարեցման գործում։

«Այսօր Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերն է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիների որոնման գործում։ Դրա հնարավորությունները կան։ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է խաղաղության պայմանագրի վրա աշխատելու պատրաստակամության մասին, որն ընդգրկելու է սահմանների ճշգրտման, դելիմիտացիայի և այլ հարցեր, որոնք անհրաժեշտ են ցանկացած երկրների, որոնք ուզում են հարաբերությունները կարգավորել»,- հայտարարել է Ալիևը։

Էմմա Չոբանյան