ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է Դոնբասում տիրող իրավիճակը

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում տեղակայված ռուսական զորքերը չեն կարող համարվել «խաղաղապահներ», ինչպես պնդում է Մոսկվան։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է korrespondent-ը։

Այսպիսով, Գուտերեշը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը և նշել, որ այս որոշմամբ Ռուսաստանը «մահացու հարված հասցրեց մինսկյան համաձայնագրերին»։

«Երբ մի պետության զորքերը մտնում են մեկ այլ պետության տարածք՝ առանց նրա համաձայնության, նրանք չեզոք խաղաղապահներ չեն, նրանք ամենևին էլ խաղաղապահ չեն»,- ասել է Գուտերեշը ՄԱԿ-ում լրագրողների հետ զրույցում։

Նա նաև նշել է, որ ճանաչելով անջատողական շրջանները՝ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Մեր աշխարհը բախվում է խաղաղության և անվտանգության ամենամեծ գլոբալ ճգնաժամին վերջին տարիներին, հատկապես իմ՝ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ընթացքում: Մենք հասել ենք մի վիճակի, որը, անկեղծորեն հույս ունեի, չի գա: Ես խորապես անհանգստացած եմ Ուկրաինայի հետ կապված վերջին զարգացումներով, այդ թվում՝ շփման գծի երկայնքով հրադադարի խախտումների ավելացման և տեղում հակամարտության հետագա սրման իրական վտանգի մասին տեղեկություններով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Տաթև Ֆռանգյան