Իտալական գրանդները կպայքարեն Մխիթարյանի տրանսֆերի համար

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

«Ինտերը» և «Միլանը» հետաքրքրված են «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, այդ մասին հայտնում է Blastingnews-ը․ գրում է armsport-ը։

Ֆուտբոլային առաջիկա տրանսֆերային շուկայի ամենապահանջված խաղացողներից մեկը, անկասկած, Հենրիխ Մխիթարյանն է։ Հայ ֆուտբոլիստը կարող է հեռանալ Հռոմից և տեղափոխվել իտալական երկու առաջատար ակումբներից մեկը՝ «Ինտեր» կամ «Միլան»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն այս ամառ լրանում է, և մայրաքաղաքային ակումբը չի ծրագրում երկարաձգել այն։

Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ փնտրում են այնպիսի ֆուտբոլիստ, ով կարող է արագություն մտցնել կիսապաշտպանությունում, և հայ խաղացողը կարող է ճիշտ ձեռքբերում լինել, քանի որ նա ի վիճակի է խաղալ տարբեր դիրքերում կիսապաշտպանությունում՝ 3-5-2 և 4-2-3-1 սխեմաներում, և այդ պատճառով նա կհարմարվի Սիմոնե Ինձագիի և Ստեֆանո Պիոլիի մարտավարությանը։

Իր հերթին Fantamaster-ը գրում է, որ «Ռոման» դեռ չի կողմնորոշվել Մխիթարյանի ապագայի հարցում։ Պայմանագիրը, որը կապում է Մխիթարյանին թիմի հետ, ավարտվում է հունիսին, և մինչ այժմ խաղացողի գործակալի հետ հնարավոր երկարաձգման մասին որևէ խոսակցություն չի եղել: Հետևաբար, հնարավոր է, որ ամռանը հայ ֆուտբոլիստը կհեռանա Հռոմից։

Սակայն Blastingnews-ը ևս մեկ հետաքրքիր վարկած ունի․ «Ռոման», չի բացառվում, որ կփորձի երկարաձգել պայմանագիրը Հենրիխի հետ, որպեսզի վերջինս անվճար չհեռանա ակումբից։ Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 10 մլն եվրո։ Սակայն, ըստ աղբյուրի, այդ դեպքում ևս միլանյան գրանդները կշարունակեն փորձեր ձեռնարկել ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը։ «Ինտերը» կարող է ֆուտբոլիստների փոխանակում առաջարկել, օրինակ՝ Ստեֆանո Սենսիի հետ, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Սամպդորիայում» և չի տեղավորվում Սիմոնե Ինձագիի ծրագրերի մեջ: «Միլանը» կարող է փորձել գործարքի մեջ ներառել Կրունիչի և Գաբբիայի տրանսֆերները։

Ավելի վաղ ռուսական և իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոն»։