Զելենսկին Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու քննարկել ՌԴ-ի՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետությունների ճանաչման որոշումը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է թվիթերյան գրառման մեջ։

«Երախտագիտություն հայտնեցի ՌԴ-ի վերջին սադրիչ որոշման առնչությամբ Ուկրաինային աջակցելու համար։ Նաև շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների, ինչպես նաև Ուկրաինայի, Գերմանիայի ու Թուրքիայի մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացմանը սատարելու համար»,-գրել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը։ Թուրքիայի նախագահը կողմերին կոչ էր արել ողջախոհություն ցուցաբերել և հարգել միջազգային իրավունքը։

Էմմա Չոբանյան