Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական 5 բանկերի և Պուտինի մերձավորների նկատմամբ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ հինգ ռուսական բանկեր ընդգրկվել են Միացյալ Թագավորության պատժամիջոցների թարմացված ցուցակում, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած երեք գործարարներ՝ Գենադի Տիմչենկոն, Բորիս Ռոտենբերգը և Իգոր Ռոտենբերգը, անհատական ​​պատժամիջոցների տակ են հայտնվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պատժամիջոցների տակ հայտնված բանկերի թվում են Պրոմսվյազբանկը, Արդյունաբերական խնայբանկը, Չեռնոմորսկի Զարգացման և վերակառուցման Բանկը, Գենբանկը և Ռուսաստանի բաժնետիրական բանկը:

Ռուսաստանի Բանկի բաժնետերերի զգալի մասը նախագահ Պուտինի մերձավոր շրջապատից է։ Այս բանկն արդեն գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ. ԱՄՆ գանձապետարանն այն անվանել է Ռուսաստանի խոշոր պաշտոնյաների բանկ, իսկ նրա ամենամեծ բաժնետերը նախագահին մոտ կանգնած գործարար Յուրի Կովալչուկն է։

Պրոմսվյազբանկը պետական է դարձել 2017 թվականից։ 2019-ին այս բանկին տրվել են ՌԴ ՊՆ-ի տեղեկատու բանկի լիազորություններ․ փաստորեն, սա միակ բանկն է, որի միջոցով մշակվում և իրականացվում է պաշտպանական ոլորտի պետական ​​պատվերը։ Ռուսաստանը դա արել է՝ մյուս բանկերին պատժամիջոցներից պաշտպանելու համար, այլապես դրանք կաշխատեին Պաշտպանության նախարարության հետ։

Պատժամիջոցային ցուցակի մնացյալ բանկերը գործում են Ղրիմում, ինչը նշանակում է, որ դրանք արդեն բավականին սահմանափակ են իրենց գործունեությամբ, օրինակ՝ չեն կարող թողարկել Visa և MasterCard քարտեր։

Տաթև Ֆռանգյան