Բայդենը Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ռուսաստանի կողմից  ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հետ։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նախագահ Պուտինի գործողությունները հակասում են մինսկյան համաձայնագրերով Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, խաթարում են դիվանագիտության հանդեպ Ռուսաստանի հավատարմությունը և Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է փաստաթղթում։

Հրամանագիրն արգելում է.

«Նոր ներդրումներ, այսպես կոչված, «ԴԺՀ» կամ «ԼԺՀ» (անհատական կամ իրավաբանական ) Միացյալ Նահանգներից եկած անձի կողմից, որտեղ էլ որ նրանք գտնվեն։

Այսպես կոչված «ԴԺՀ»-ից կամ «ԼԺՀ»-ից ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի ուղղակի կամ անուղղակի ներմուծում Միացյալ Նահանգներ։

Ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի արտահանում, վերաարտահանում, վաճառք կամ մատակարարում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն Միացյալ Նահանգներից կամ ԱՄՆ քաղաքացու կողմից, որտեղ էլ որ նա գտնվի»։

Բացի այդ, փաստաթուղթը ԱՄՆ վարչակազմին իրավունք է տալիս պատժամիջոցներ կիրառել «ԴԺՀ»-ում և «ԼԺՀ»-ում գործող անձանց և այնտեղ աշխատող կազմակերպությունների ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում Բայդենը վստահեցրել է իր զրուցակցին, որ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների արձագանքը Ուկրաինա ռուսական հնարավոր հետագա ներխուժմանը կլինի արագ և վճռական։

Տաթև Ֆռանգյան