«Հայկական կողմը վերջին իրադարձություններից դասեր չի քաղել»․ Բաքուն դատապարտել է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի Վերածննդի օրվա առթիվ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ՀՀ ԱԳ նախարարության՝ Արցախի Վերածննդի օրվա առթիվ նախօրեի հայտարարությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Խոստորեն դատապարտում ենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ի պաշտպանություն 1988 թվականի փետրվարի 20-ի անօրինական որոշման, որը նշանավորեց Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂՀ) արմատական հայերի անջատողականության մեկնարկը։ Ագրեսիվ անջատողականությունը, որը ՀՀ ԱԳՆ-ն անվանում է վերածնունդ, հանգեցրել է երկարաժամկետ աղետի տարածաշրջանում։ Այս իրավիճակը երկար տարիներ լրջորեն խոչընդոտել է տարածաշրջանի զարգացմանը՝ խաղաղության և անվտանգության պայմաններում»,-ասվում է հայտարարություն մեջ։

Բաքուն նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություների կարգավորման փորձի ֆոնին, ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որը, իբր, ազգամիջյան ատելություն է սերմանում, մի կողմից վկայում է «Հայաստանի անպատասխանատվության», մյուս կողմից էլ՝ այն մասին, որ «հայկական կողմը դեռ դասեր չի քաղել վերջին իրադարձություններից»։

«Հայաստանի ԱԳՆ-ի ուշադրությանն ենք ներկայացնում, որ նման ապակառուցողական մոտեցումն ապագա չունի»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան