Քիչ է մնում ասեք՝ գործերը «ցրել ա» իր վրայից ու գնացել. դատավոր Ռշտունին վրդովվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի միջնորդության քննությունը։

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատև արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։

Դատավոր Վազգեն Ռշտունին նշեց, որ կան գործեր, որոնք հնարավոր են ավարտել 1 օրում, և  կան գործեր, որոնք կարող են 10 անգամ հետազոտվել. «Օրինակ՝ հանձնված գործերից մեկով կայացել են մոտ 6-7 դատական նիստ, որոնք մյուս դատավորները հնարավորություն չեն ունեցել ավարտելու։ Ընդ որում՝ արդեն անցել է 7 ամիս: Այսինքն՝ ես գտել եմ, որ 2 ամիս պահելուց այդ դեպքում ողջամիտ ժամկետի խախտում կլինի, քանի որ 2 ամսում ես որևէ գործողություն չէի կատարի… Ես կմտնեի առաջին նիստին, թե այլ դատավոր, դա հավասար էր, որովհետև դա առաջին դատական նիստն էր լինելու: Այնպես չէ, որ ես բողոքները լսել էի, հասել էի վիճաբանությունների փուլ, այդ գործը հանձնեցի այլ դատավորի և գնացի», -նշեց դատավոր Վազգեն

Ռշտունու դիտարկմամբ՝ նախարարության ներկայացուցիչների հայտարարությունները գնահատողական էին: Նա հավելեց. «Տպավորություն էր՝ քիչ էր մնում ասեին՝ գործերը ցրել ա իր վրայից ու գնացել է։ Այսինքն՝ ասաց, բայց թաքնված ձևով»։

Մանրամասները՝ տեսանյութում: