Ադրբեջանի ՊՆ-ում ձերբակալությունները շարունակվում են․ հերթական բարձրաստիճան սպան է ձերբակալվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում շարունակվում են բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զինվորական դատախազության ծանր հանցագործությունների հետաքննության վարչության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի ՊՆ գնումների և մատակարարումների վարչության պետ, գնդապետ Մելիքմամեդ Գուրբանովին։

Նշվում է, որ Գուրբանովը մեղադրվում է պետությանը 3,5 մլն մանաթի նյութական վնաս պատճառելու մեջ։ Դատարանն առաջիկայում որոշում կկայացնի նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական դատարանն օրերս բավարարել էր հետաքննող մարմնի միջնորդությունը և 4 ամսով կալանավորել ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին ղեկավար, գնդապետ Ջալալ Քազիմովին։ Նա մեղադրվում է ավելի քան 1 մլն մանաթի յուրացման մեջ։

Ավելի վաղ էլ ձերբակալվել էին Ադրբեջանի ՊՆ ֆինանսական վարչության ղեկավար Ռաֆայել Խալիլովը, N զորամասի ֆինանսական բաժնի պետ Ֆազայիլ Ալիևը, ցամաքային զորքերի ֆինանսական վարչության պետ Բայրամ Բայրամովն ու ֆինանսական վարչության սպա Ալիզադե Վյուլալ Ադալեթ օղլուն։ Բաքվի զինվորական դատարանը նրանց նկատմամբ ևս խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Նրանք մեղադրվում են ավելի քան 10 մլն մանաթ յուրացնելու մեջ։

Էմմա Չոբանյան