Աքարը վերահաստատել է Թուրքիայի դիրքորոշումը․ Անկարան կարևորում է Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Թուրքիան գործադրում է բոլոր ջանքերը՝ Սևծովյան տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար․ տարածաշրջանում բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների և դիվանագիտության միջոցով։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրք լրագրողների հետ զրույցում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նշենք, որ Աքարը Բրյուսելում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպմանը։

«Մենք կարևորում ենք Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ինչպես ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարան արել և անում է հնարավոր ամեն ինչ՝ լարվածության մակարդակը նվազեցնելու համար»,- ասել է Աքարը։

Խոսելով ռուս-ուկրաինական լարվածության մասին՝ Աքարը նշել է, որ Թուրքիան առաջին իսկ օրից բարձր մակարդակով իր հստակ դիրքորոշումն է հայտնել այդ հարցի շուրջ։

«Մենք առաջին օրից դեմ ենք հանդես եկել Ղրիմի օկուպացիային։ Մենք նաև ասել ենք, որ աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շարունակում ենք մնալ նույն դիրքում։ Մենք հանդես ենք գալիս ողջախոհ և հավասարակշռված մոտեցման օգտին՝ տարածաշրջանում լարվածության կարգավորման համար։ Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ Սևծովյան տարածաշրջանի երկրները լինեն խաղաղության, երկխոսության, հանգստության ու բարգավաճման մեջ»,- ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Նա նշել է, որ Անկարան դեմ է Սև ծովում հետագա էսկալացիային։

«Գործընկերների հետ զրույցներում մենք շեշտում ենք, որ պետք է խուսափել արմատական հռետորաբանությունից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի։ Որևէ գործողություն կատարելուց կամ հայտարարություններ անելուց առաջ անհրաժեշտ է մանրամասն խորհրդակցել գործընկերների հետ»,- ասել է Հուլուսի Աքարը։

 

Էմմա Չոբանյան