Ջո Բայդենն ուկրաինական ճգնաժամը կքննարկի ԱՄՆ դաշնակիցների հետ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ուկրաինայի շուրջ ճգնաժամի աճող լարվածության ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է դաշնակիցների հետ քննարկել հետագա համատեղ քայլերը։ Փետրվարի 18-ին կայանալիք հեռախոսազրույցների թեմաներից են Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակումը և հետագա դիվանագիտական ջանքերը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյից՝ զրույցին կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Միացյալ Թագավորության ղեկավարները, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: Այս մասին հայտնել է Կանադայի կառավարության ղեկավարի գրասենյակը:

Հաջորդ շաբաթվա վերջին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ծրագրում է հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, եթե «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժում» չլինի, ասել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն առաջարկել է անցկացնել այս հանդիպումը, քանի որ կարծում է, որ «այս ճգնաժամը լուծելու միակ ճանապարհը դիվանագիտությունն ու երկխոսությունն է»։

Տաթև Ֆռանգյան